Ճամփորդական նախագծի համաձայն` մայիսի 25-ին, Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի մի խումբ ճամփորդներով,ուղևորվեցինք Արարատի մարզ: Առաջին կանգառը Խոր Վիրապում էր: Անարգել ու առանց հատուկ դժվարության , հաղթահարեցինք վիրապի իջնունքը, վայելեցինք եկեղեցուց բացվող չհագեցնող տեսարանը:
Երկրորդ կանգառը Ուրցաձորի համայնքի ավագ դպրոցում էր: Ավագ դպրոցի սովորողները մեզ ուղեկցեցին երրորդ ճամփորդական կետ՝ Գևորգ Մարզպետունու ամրոց կամ Տափի բերդ, որը գնտվում է Խոսրով գետի աջ ափին, Ուրցաձորում: Ուրծի լեռնաշղթան դիմացներս, քայլարշավի ճամփան բռնած, ուրծի հոտը մեր ռունգերում զգալով, անուշ երգելով հասանք բերդ: Սովորողները բերդը նմանեցրին Ամբերդին, ինչը կարծում եմ հետաքրքիր դիտարկում էր, քանի որ իսկապես կա նմանություն: Մնացածը՝ ֆիլմում:
Նյութը նաև բլոգում: