Նախագիծն՝ այստեղ։

Արևմտյան դպրոցի սովորողներն այցելեցին Կենտրոնական բանկի թանգարան, որտեղ ծանոթացանք դրամի պատմությանը, ստեղծման ու շահագործման ձևերին։ Սովորողները պատկերացում կազմեցին, թե ինչպես տարբերել կեղծ և իրական դրամները։ Դիտեցինք  տեսաֆիլմ, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես են տպվում դրամները։ Քննարկեցինք նաև դոլարի, ռուբլու, եվրոյի և դրամի փոխարժեքները և դրանց տատանումները։ Սովորողները տեղեկացան, որ դրանք յուրաքանչյուր օր կարող են փոփոխվել և դա վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ Սովորողները կազմեցին ժամանակի, տարեթվերի, ինչպես նաև  դոլարի, ռուբլու, եվրոյի և դրամի փոխարժեքների վերաբերյալ մաթեմատիկական խնդիրներ։

Այցելեցինք նաև Անգլիական այգի, որտեղ կատարեցինք Կոմիտասյան պարերգեր և ազգային խաղեր։ Սովորողները տպավորված ու նոր գիտելիքներով վերադարձան դպրոց։

Տեսանյութը՝  բլոգում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։