Երկրագործական աշխատանքների համար անհրաժեշտ գործիքներ՝ փոցխեր, բահեր, թիեր, դույլեր, ցնցուղներ։ Այս պահին անհրաժեշտ բոլոր գործիքներն առկա են։ Գարնանը ծառերի բների սպիտակեցման աշխատանքների համար անհրաժեշտ կլինի համապատասխան նյութի առկայությունը։
Մարտ
- Չորացած տերևների հավաքում
- ծառերի էտում
- Ծառերի բների սպիտակեցում
- Բակի ամենօրյա մաքրություն
Ապրիլ
- Աշնանը տնկած ծառերի, թփերի պարբերաբար ոռոգում
- Ծառերի բների շուրջ հողի փխրեցում, պարարտացում
- Կանաչ տարածքների ավելացում
- Ծաղկատունկ, ծառատունկ
- Ապրիլի կեսից այգու ոռոգում
- Բակի ամենօրյա մաքրություն
Մայիս
- Նոր ծառերի, թփերի պարբերաբար ոռոգում
- Կանաչ տարածքների ավելացում
- Վարդատունկ, ծառատունկ
- Այգու ամենօրյա ոռոգում
- Բակի ամենօրյա մաքրություն
- Դաղձի սածիլների տնկում
- Ծառերի սրսկում
- Խոտհունձ
Աշխատանքային խմբեր․ 1-5-րդ դասարաններ, երկարացված օրվա խմբեր, տեխնոլոգների խումբ, բույսերի խնամքի։ Աշխատանքային գրաֆիկն՝ ըստ դասավանդողների նախագծերի։