Լուսաբանում է Աստղիկ Արսենյանը
Կայացավ հայ- վրացական 10 ամյա բարեկամությունը փաստող հանդիպումը։ Աշակերտների և ուսուցիչների համատեղ աշխատանքի շնորհիվ, ունեցանք հրաշալի ու հագեցած օր։ Այս տարի պարի խմբում նոր սովորողներ կային, ովքեր առաջին անգամ էին այցելում կրթահամալիր: Նախագծային աշխատանքի շնորհիվ, սովորողները տեղեկացան մեր կրթահամալիրի գործունեությանը, ուսումնական պրոցեսին, ուսուցման կազմակերպման այլընտրանքային եղանակին։ Կարևոր ձեռքբերումը է այն, որմենք ունենք հարաբերություններ, որտեղ հայկական մշակույթը հասկանալի է, ընդունելի և սիրելի։ Կարիքը չկա բացատրել երգի բառերը՝ զգում ենք այն։ Հերիք է մի անգամ և ամեն ինչ գիտեն, տիրապետում են։ Լինում էին պահեր, երբ խոսելու կարիք անգամ չէր լինում։Հասկանում էինք միմյանց հայացքով։
Շուտով տոնելու ենք Զատկի ծեսը։ Այս էլ շատ լավ առիթ էր, որպեսզի նրանք ևս աշխատեն կավով, ունենան իրենց սեփական կախազարդերը։ Աշխատանքը հետաքրքիր էր, շատերի համար առաջին հանդիպումն էր կավի հետ:
Կպատկերացնե՞նք սովորողների հանդիպում՝ առանց խաղային գործունեության։ Երևի՝ ոչ։Մենք էլ ենք այդպես մտածել և կազմակերպել ֆուտբոլային հանդիպում, որտեղ չէին լինի հաղթողներ, քանի որ ընկերների մեջ հաղթողներ կամ պարտվողներ չեն լինում։ Եվ այդպես էլ եղավ՝ մեր խաղում հաղթեց բարեկամությունը և ընկերությունը։