Տեսանկարահանումը՝ Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորող Նարե Կարապետյանի
Խաղում են սեբաստացիները և մեր վրաց բարեկամները
Մրցավարներ՝ վրացախոսների ակումբի սովորողներ
Հայ-վրացական հանրակրթական կամուրջների շրջանակում, կրկին հյուրընկալել էինք մեր վրաց ընկերներին: Այս տարին խորհրդանշական է, քանի որ լրացավ կրթահամալիրի և Թիֆլիսի 98 դպրոցի միջև համագործակցության տասը տարին: Տաս գեղեցիկ ու ակտիվ տարիներ, երբ հնարավորությունների լայն շրջանակ ընձեռնվեց հայ և վրաց պատանիներին ու դասավանդողներին ծանոթանալու, միասին ապրելու, մեկս մյուսի մշակույթին հաղորդակից լինելու: Չէինք կարող այս հանդիպման ընթացքում բաց թողնել ընկերական ֆուտբոլային խաղը նորաբաց դաշտում, այսպիսով, այն դաձնելով միջազգային հարթակ հետագա ընկերական խաղերի համար: