Քարափի նոր հարթակում արդեն ունենք նոր ցանկապատ՝ գեղեցիկ, խնամված ու հարթակին լիարժեք տեսք հաղորդող: Երեկ, տեղադրումից հետո, սովորողները լաքով պատեցին ցանկապատը, որպեսզի այն շուտ չփչանա: Ծառերը էտվել են պարոն Հայկազի՝ տարածքի սեփականատիրոջ կողմից: Որոշ աշխատանքներ կան դեռ անավարտ, բայց մենք ամեն բան աշխատում ենք հասցնել: Շոտով նոր հարթակում կկարողանանք ընթերցանություն իրականացնել, պլեներ…. : Խաղողի թարման դեռ անմշակ վիճակում է: Արտակ Ռշտունու խորհրդով՝ կսկսենք ճիշտ խնամել նաև դա: