Արևմտյան դպրոցի շատ ու շատ սովորողների երազանքեը՝ դպրոցում ունենալ ֆուտբոլի դաշտ, արդեն իրականություն է` շոշափելի, սեփական ձեռքերով կառուցվող, օրօրի գեղեկացող իր ավարտուն տեսքին եկող: Արևմտյան դպրոցի մեծից փոքր միավորվել ենք ու սկսել մեր ֆուտբոլի դաշտը կառուցել: Կարինե Մացակյանի էսքիզների հիման վրա մեր վարպետները սկսեցին հիմնական հատվածի կառուցումը, իսկ սովորողները `փայտա կողամասերի ներկում-լաքապատումը:
Արևմտյան դպրոցի հրաշալի հրաշալիքի բացումը նախատեսում ենք ՝ ապրիլի 11-ին, ժամը՝ 12:00: Սովորողները ցանկություն են հայտնել բացումը նշանավորել Հյուսիսային դպրոցի ֆուտբոլի թիմի հետ ընկերական խաղով: Իսկ ահա ապրիլի 12-ին, տեղի կունենա հայ-վրացական ընկերական հանդիպում:
Պատրաստվե՜ք: Խաղավար ենք հրավիրում անաչառ, մեզ ոգեշնչող-աջակցող տիար Բլեյանին:
Սովորողների ոգևորությունը բլոգներում՝
Մարիամ Արշակյան
ՆարեԿարապետյան
Վիկտորիա Գիգոլյան
Լևոն Ստեփանյան
Հրայր Սեմիրջյան
Դավիթ Մարտիրոսյան