«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցը հայտարարում է ընդունելություն 2019-2020 ուսումնական տարվա «Իմացումի հրճվանք» ծրագրի 1-ին դասարանում։

Ուսուցման նյութական միջավայր

Սովորողները, դասավանդողները դպրոց են հաճախում նեթբուք-նոթբուքներով: Դպրոցի ներսն ու բակ-պարտեզը՝ ամբողջական մշակված, ներառական wifi ծածկույթով միջավայր։ Կաբինետում՝ էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր: Ուսուցում ընթերցասրահում, լաբորատորիայում, արհեստանոց-արվեստանոցում, բակում:

Ուսուցում կրթահամալիրի ուսումնական կենտրոններում. շախմատ, լող, հեծանվարվարություն, մարմնամարզություն, երաժշտություն (դաշնամուր, կիթառ, ֆլեյտա, ջութակ, ազգային նվագարաններ, պար), կերպարվեստ (նկարչություն, խեցեգործություն)։ Ուսուցում բնության, պատմության հուշարձանների տարածքում, թանգարաններում, համերգասրահներում, ցուցահանդեսում, ուսումնական ճամբարներում, ստեղծագործական հավաքներում:

Կրթական ծրագիրը ուսումնական օրացույցով և նախագծերով, անհատական ուսումնական պլաններով, ուսումնական նախագծերով։ Հեռավար ուսուցում. ընտրությամբ դասընթացներ, լրացուցիչ կրթություն, երկարացված օրվա շուրջտարյա ճամբար, ուսումնական օրացույցով որոշված ուսումնական բաց ճամբարներ, ամենամյա ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, տոներ, ցուցահանդեսներ.  սովորողների տեղափոխում:

Առաջին դասարանի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր

  • լուսանկար 3*4 չափսի -2 հատ
  • երեխայի ծննդյան վկայականի պատճեն – 1 օրինակ
  • երեխայի սոցիալական քարտ
  • ծնողի անձնագիր
  • բժշկական թերթիկ ( երեխայի առողջական վիճակի մասին երեխայի բժշկական քարտից քաղվածք, 26 ձև)

2019-2020 ուսումնական տարվա 6 տարեկանների առաջին դասարանն ընդունում են դասվարներ  Լուսինե Փաշայանը  և Քրիստինե Հովսեփյանը

Հարգելի սովորողներ, ծնողներ, այցելեք մեր մեդիամիջավայր՝ west.mskh.am, մեր ֆիզկական միջավայր՝ Ա.Բաբաջանյան 38/1 հասցեով…

2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը ավարտվում է հունիսի 20-ին: Սովորողների ընդունելությունը`մուտքի ճամբարով, որի արդյունքներով՝ կնքվում է ուսումնառության պայմանագիր:

Մեր հասցեն
Հեռախոս՝ 010.74.21.72, 094.43.28.70, Կայքը՝  west.mskh.am

Ֆեյսբուքյան էջ

 

 

By admin

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։