Զատկեզատիկ է՜…

Սեբաստացի հարգելի՛ համայնք, բարեկամ, գործընկեր,
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Կենտրոնում ապրիլի 4-7-ը տեղի կունենա կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզների, Միջին, Ավագ դպրոցների, Քոլեջի սովորողների աշխատանքների ցուցահանդես-վաճառք։

Ցուցասրահի տաղավարներում կարող եք ծանոթանալ տեխնոլոգիական հանրակրթության «Ձոն» ստուգատեսի կազմակերպմանը, արդյունքներին, նորաբաց խոհանոցին, ձեր զատկական սեղանի համար ձեռք բերել սովորողների կողմից ներկայացված ապրանքներ՝

📌 «Սեբաստացի» գինի
📌 «Սեբաստացի» հաց
📌 Զատկական-ծիսական պարագաներ, ուտեստներ
📌 Արատեսյան թեյախոտ
📌 Թաղարային բույսեր
📌 Կավե սպասք, զարդարանքներ
Ցուցասրահ-տաղավարները ժամը 13։30-15։00 վարում են՝  
· Ապրիլի 4 -ին՝ Հյուսիսային դպրոց-պարտեզը, Ավագ դպրոցը
· Ապրիլի 5-ին՝ Հարավային դպրոց-պարտեզը, Միջին դպրոցը
· Ապրիլի 6-ին` Արևմտյան դպրոց-պարտեզը, Քոլեջը
· Ապրիլի 7 -ին՝ Արևելյան դպրոց-պարտեզը
📎 Ցուցահանդես-վաճառքից գոյացած հասույթը ներդրում է հեղինակային մանկավարժության զարգացման մեջ:
Արևմտյան դպրոցն իր սովորողների աշխատանքները ներկայացնելու է ապրիլի 6-ին՝ ժամը 13։30-ին, սիրով հրավիրում ենք բոլորին։ Մանրամասն ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։