Ճամբարային առօրյան հետաքրքիր ու աշխույժ է դառնում ձմեռային մարզական խաղերի ներառումով: Ճամաբարականների հետ քայլքով Բաբաջանյան պողոտայից հասանք Իսակովի պողոտա ՝ Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց: Չմուշկներով սահելը թվում է թե կարող է բարդ լինել, բայց կային ճամբարականներ, որ հենց առաջին մոտեցումից հրաշալի կարողացան մնալ սառույցի վրա մինչև վերջին վայրկյանը: Զվարճալի վայրէջքներ էին լինում: Իրար օգնելու, միասին սահելու հմտությունները բացահայտելու լավ առիթ էր: Ընկեր Միքայելի օգնությամբ շատերը կարողացան վայելել սահքից եկող էներգիան, զգալ սառույցի վրա մնալու ու չընկնելու հաճույքը: Օրվա երկորդ հատվածը մարզական առումով չզիջեց նախորդին, թվում էր՝ հոգնել են, սպառվել, բայց ոչ: Եղանակը, դուրսը, արևը կանչող էին, ջերմացնող: Ողջ ջոկատով սկսեցինք ֆուտբոլ խաղալ ու հաճույք ստանալ գարուն հիշեցնող ջերմ եղանակից: