Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողները քայլքով գնացին խեցեգործության արհեստանոց ու Մայր դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանի սովորողների հետ միասին կավից պատրաստեցին երկրաչափական տարածական մարմիններ և ուսումնասիրեցին իրենց պատրաստած մարմինները։
Մաթեմատիկների ջոկատի սովորողները <<Սովորող-սովորեցնող>> նախագիծ իրականացրեցին նաև Արևմտյան դպրոցի 5 տարեկանների խմբի հետ։
Այսպիսով՝ ճամբարային 4-րդ օրը մաթեմատիկների ջոկատի սովորողները մի դեպքում հանդես եկան սովորողի,
իսկ մյուս դեպքում՝ սովորեցնողի դերում։
Նյութը՝ բլոգում։