«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» նախագծային շաբաթվա կարևոր ու գունեղ իրադարձություններից էր Արևմտյան դպրոցի ուսումնական մառանի նորամուտը: Մառանի տարածքը նախկինում եղել է նկուղ, որը չէր օգտագործվում նպատակային և լքված մի վայր էր՝ փոշոտ, անխնամ: Վերափոխված նոր տարածքը ՝ լուսավոր, ջերմ մի քանի օրվա խմբային ու հոգատար աշխանքի շնորհիվ դարձավ իսկական մառան՝ կոլորիտով, գինինիներով, թթվով և մառանին հատուկ ամեն բանով: Արդեն հասցրել ենք հյուրընկալել միջին դպրոցի սովորողների խմբին, տիար Բլեյանին, ինչպես նաև Գլաձորից ժամանած մեր հյուրերին, ովքեր հաճելիորեն զարմացան տեսնելով ուսումնական այս տեսակ լաբորատորիա: Մառանը համալրման փուլում է: Յուրաքանչյուրդ կարող եք ձեր ներդրումը ունենալ մառանի պաշարների համալրման գործում, օրինակ՝ համեղ պահածո, գինի….
Տարածքը հարմար է ուսումնական-ստեղծական աշխատանքների համար: Համեցեք…