«Սեբաստացիների օրեր. Կրթահամալիրի տոն» նախագծային շաբաթվա ընթացքում հյուրընկալում ենք տարբեր տարիների սեբաստացի շրջանավարտների: Այսօր մեզ հյուր էր եկել կրթահամալիրի առաջին շրջանավարտներից, սեբաստացի մայրիկ, երգիչ-երգահան՝ Լիլիթ Բլեյանը: Այցից առաջ, սովորողները ծանոթացել էին մեդափաթեթին և իրենց հետաքրքրող հարցերը պատրաստել, որպեսզի մեր հյուրից ստանան սպառիչ պատասխաններ:
Լիլիթի խաղաղ տեսակը, երգեցիկ ձայնը՝ յուրահատուկ անրջային մթնոլորտ ստեղծեց հավաքվածներիս մոտ: Ներկաներին շատ հետաքրքրեց այն կրթահամալիրը, որը քսան տարի առաջ էր, բայց կրկին ուրիշ էր մնացած բոլորի կողքին: Մեր հյուրի ոգևորությունը, խորհուրդները՝ ինքնուրույն, միշտ պրպտող լինելու, սովորողները ուշադիր էին լսում էին, քանի որ Լիլիթն էլ իրենց պես սեբաստացի է, ապրել ու ապրում է սեբաստացիական կյանքին հատուկ բոլոր հետաքրքրությունները: Կրթահամալիրում սովորելը Լիլիթի կյանքի համար շրջադարձային ու կարևոր է եղել, հետագայում իր կյանքում որոշումներն ինքնուրույն կայացնելու և չընկճվելու հարցում:
Հասկացանք, որ հիմա էլ, այն ժամանակ էլ՝ սեբաստացի լինել, ուղիղ համեմատական էր ՝ յուրահատուկ, ազատ, անկեղծ, ստեղածական, ճամփորդ լինելու հետ:
Հանդիպման ժամանակ ուղիղ միացումներ
Եթեր 1
Եթեր 2
Եթեր 3
Եթեր 4
Շաբաթվա ավարտին կթողարկվի նաև Դասարան TV-ի այս հանդիպման մասին պատմող հաղորդումը:
Հ.Գ.- Շնորհակալ ենք Լիլիթից՝ անկեղծ, անկաշկանդ զրույցի և սիրուն օրվա համար: Սեբաստացիները նախկին չեն լինում….