Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր տեղափոխվելու ցանկություն ունեցող 1-5-րդ դասարանի սովորողներին, հրավիրում ենք աշնանային Մուտքի ճամբարի:
Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը՝ 1-5-րդ դասարանի սովորողը, մասնակցում է 5-օրյա ճամբարին՝ ծանոթանում է հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանում, պատրաստվում է ուսումնառությանը։
Մասնակցության համար հարկ է լրացնել էլեկտրոնային հայտը: Հայտերի լրացման վերջնաժամկետը հոկտեմբերի 28-ն է :
Ճամբարի բովանդակությունը
- սովորողի ընտրությամբ՝ մասնակցություն իրականացվող ճամբարային նախագծերին
- մեդիահմտություններ. բլոգավարություն
- երգ-պար-պարերգ
- մարզական գործունեություն
- ընթերցում
- ճամփորդություն
- Ուսումնական ագարակ
Ճամբարի ղեկավար՝Սոնա Փափազյան
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 74.21.72, 094.43.28.70 հեռախոսահամարներով:
Էլ. հասցե՝ [email protected]