Գյումրիում եղած օրերը համընկան Ծաղկազարդի ծեսի հետ: Նախապես պայմանավորվել էինք Գյումրու Մանկավարժական համալսարանի դասախոս, ազգագրագետ՝ Կարինե Սահակյանի հետ, ով էլ մեզ հետաքրքր մանրամասներ հաղորդեց Ծաղկազարդի և Զատկի ծեսերի մասին, ինչպես նաև մենք էլ առիթ ունեցանք իրեն զարմացնելու , երբ հասկացավ որ շատ բան ծեսի մասին մենք գիտենք, երգում ենք, նույն կերպ անցկացնում ենք ծեսի խորհուրդը կրթահամալիրում: Եռօրյա այցի ընթացքում կրթական փոխանակումների նպատակով այցելեցինք նաև Գյումրու Սուրբ Մարիամ նախակրթարանի սաներին: Անկացրեցինք Ծառզարդարի ծեսի մի հատված, երգեցինք, զրուցեցինք: Հրաշալի հանդիպում էր՝ ջերմ ու լուսավոր: