«Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Գյումրի» նախագծով Արևմտյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանցիների խումբը՝ Շուշան Ալեքսանյանի, Նարինե Դավթյանի և Սոնա Փափազյանի համակարգմամբ, Գյումրիում էր՝ կրթական փոխանակումների, ճամփորդությամբ ուսուցման, Գյումրին ճանաչելու, այնտեղ ապրելու ու մշակույթին ծանոթանալու նպատակով: Ճամփորդական նախագիծը եռօրյա էր, իր մեջ ներառում էր կրթական փոխանակումներ՝ Գյումրու հայրոդաց տան սաների հետ, միասնական քայլ Գյումրիով, ընթերցումներ, ինչպես նաև Գյումրու Սուրբ Մարիամ նախակրթարանի սաների հետ Ծառզարդարի ծեսի միասնական տոնում: Այս տեսանյությում ներկայացված է կրթահամալիրի երկու դպրոցների՝ Արևմտյան և Արևելյան, այցը Հայորդաց տուն, միասնական քայլքը Գորկու այգով, ընթերցումները, հին ու նոր Գյումրու փողոցներով ճանաչողական շրջայցը՝ համեմված պարոն Վաղինակի կեսկատակ- կեսլուրջ խոսքով: