Միշտ շատ դժվար եմ գրում այն ժամանակ, երբ զգացածս ավելին է լինում, քան սպասում էի, բայց երևի կարելի էր սպասել, որ Գյումրին պետք է լիներ ու տպավորվեր հենց այսպիսին: Կյանքում զուգադիպություններ են լինում, հաջորդում իրար, բայց արի ու տես, որ ոչինչ հենց այնպես չի լինում: Հենց այնպես չէր Թումասյան Անիին գտնելը, ու իրենց տանը հյուրընկալվելը: Գյումրին այսքան տպավորիչ չէր լինի, առանց այս զուգադիպության..Առանց Թումասյան ընտանիքի: «Նոթեր Գյումրիից. Մարդիկ» շարքը, հենց իրենց մասին զգացածս գրելով եմ ուզում սկսել: Շարունակությունը՝ բլոգում: