Արևմտյան դպրոցի 2-րդ հարկի դասարանի դուռը նոյեմբերի 15-ին՝ 15։00 սովորողներից մեկը ուժեղ հարվածով փակել է, ինչի արդյունքում ապակին կոտրվել է և թափվել դռան հետևը կանգնած համադասարանցի Մարկ Թոփալյանի /մեր ուսուցչի օգնական Մադլեն Թերզյանի տղան է/ վրա։ Մարկի դեմքը, ճակատը վնասվել են, բայց վերքերը շատ խորը չեն, տիկին Անուշը դրանք մշակել է, կար դնելու կարիք չկա։ Կոտրված ապակիով դուռը հանել ենք, վնասը հասցնողի ծնողները կտեղեկացվեն։