Այսօր թաղի տղաները ձնեմարդ սարքելիս մեծ գունդը լանջով գլորել են ու մարզադահլիճի ապակին կոտրել: Կոտրելուց հետո փախել են, բայց գիշերապահ Ռուբիկը դեմքով նրանց ճանաչում է, ուշադիր կլինի, որ հենց գան, խոսի հետները, որ ծնողները վնասը փոխհատուցեն:
Այս պահին ապակու տեղը դիֆտ է ամրացվում մինչև վաղը վարպետները գան, ապակին դնեն: