Ագարակը բոլոր սովորողների ամենասիրելի վայրն է։ Երբ երեկ առավոտյան հայտարարեցինք, որ ճամբարային օրը սկսելու ենք Ագարակ այցելությունից, բոլորը ոգևորվեղին։ Չնայած առավոտվա ցուրտ եղանակին, ճամբարականները մոտ մեկ ժամ անցկացրին ուսումնական Ագարակում։ Մեզ դիմավորեց ընկեր Էդմոնը և օգնեց, որ ձիավարելուց բացի ճամբարականները ծանոթանան ձիերի խնամքի հմտություններին։ Ճամբարականների ամենասիրելի ձիուն՝ Մաշային խնամելուց հետո, սկսվեց ձիավարությունը։ Մինչ բոլորը սպասում էին ձիավարության իրենց հերթին, մի խումբ ճամբարականների հետ հասցրինք այցելել Ագարակում բնակվող մյուս ձիերին։ Այցելության տեսապատումը` հղումով

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։