Մեր ճամբարային տասնչորսերորդ օրը ճամփորդական էր։ Այսօր այցելեցինք Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան։ Ծանոթացանք ո՛չ միայն նրա ստեղծագործական ժառանգությանը, այլև վայելեցինք Լուսիկ Ագուլեցու և նրա ընտանիքի կողմից ձեռք բերած ազգային մշակույթի տարբեր հավաքածուներին, վայելեցինք նրա տան ազգային, ուրույն կոլորիտը։ Տուն-թանգարանի ուղեկցորդուհին մեզ շատ հետաքրքիր ու տպավորիչ ներկայացնում էր ցուցադրության նմուշներն ու խորհրդանիշերը, ներկայացնում դրանց նշանակությունը։ Այս ուսումնական ճամփորդությունը լի էր տպավորություններով։ Մեր այցելության տեսապատումները և լուսաբանումները՝ հղումով