Այս շաբաթն սկսեցինք ազգային խոհանոցի գոհարներից մեկի՝ անուշաբույր գաթայի պատրաստումով:Ներկայացվեց, թե որն է գաթաթխիկի ծիսականությունն ու խորհուրդը, ինչպես են այն կիրառել՝ որպես հարսնատեսի հրավեր, հարսանեկան արարողակարգի կարևոր հյուրասիրություն , գաթայի պատրաստման ամանորյա, զատկածեսի, բարեկենդանի խորհուրդն ու տարվա բարեհաջող լինելու գուշակության սովորույթը:Այնուհետև իրականացվեց գաթաթխիկի բուն ծեսը՝ խմորի ու խորիզի պատրաստմամբ: Թխվելուց հետո 16-րդ ջոկատի ճամբարականները համտեսեցին և հյուրասիրություն կազմակերպեցին: Գրառումների նավարկումը Հարթակում ծնողն է. հեքիաթաթերապիա Ընկուզախաղեր