Օր յոթերորդ
Մեր ճամբարային առօրյան հագեցած էր տարատեսակ նախագծերով։ Օրը սկսեցինք Մարտիրոս Սարյանի կյանքի ու գործունեության մասին քննարկումով։ Այնուհետև ճամբարականները իրենց ծանոթ համակարգչային ծրագրերով սկսեցին մեծ նկարչի մասին ուսումնական խաղ-վիկտորիանայի առաջադրանքների ստեղծումը։ Աշխատանքը նոր էինք ավարտել, երբ կրկին մեզ այցելեցին ավագ սեբաստացիներն ու մեկ ժամ շարունակ անցկացրին մեր ջոկատում։ Այսօր ոչ միայն կրկնեցինք մեր սովորած պարը, այլև մեր մանկության ամենահայտնի՝ <ռեզին> խաղը խաղացինք։ Այս անգամ էլ կրտսեր ընկերները հայտնվեցին սովորեցնողի դերում։ Միասին խաղալուց ու պարելուց հետո, կրկին անցանք մեր ճամփորդական նախագծային աշխատանքին։ Այսօր ամբարականները փորձեցին գուաշով և համակարգչային ծրագրերով աշխատել։ Փորձեցին նկարել Մարտիրոս Սարյանի հայտնի կտավների մոտիվներով և տպավորությամբ։ Պիտի նշեմ, որ այս աշխատանքի շնորհիվ ես նոր տեսանկյունից բացահայտեցի իմ սովորողներին, հիացա նրանց ստեղծագործական ունակություններով։ Կփորձեմ մեր ճամբարային օրվա մի մասը ներկայացնել նաև տեսապատումների միջոցով։ Ահա՛ դրանք։