«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» ամենամյա տոնական նախագծի շրջանակում, կրթահամալիրի Արևմտյան դպրոցում հյուրընկալելու ենք լուսանկարիչ Բերտա Մարտիրոսյանին:
Բերտան լուսանկարում է Հայաստանի ամենագեղեցիկ, գողտրիկ անկյունները, բնությունը, կենդանական աշխարհին և այնպիսի կադրեր է ֆիքսում, որոնք մարդկային աչքի համար տեսանելի չեն: Բերտայի երրորդ աչքը՝ իր տեսախցիկը, դարձել է նրա լավագույն ընկերը և քանի որ շատ է սիրում Հայաստանը բացահայտել ճամփորդելով, ամեն տեղ՝ տեսախցիկի հետ միասին են: Ահա այս ճամփորդությունների ընթացքում էլ, Բերտան ֆիքսում է այնպիսի կադրեր, որոնք իսկապես արժանի են՝ մեծացնելու ու ծափահարությունների:
Բերտայի էջը նաև ինֆորմատիվ է այնքանով, որ նա նկարահանում և ներկայացնում է ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների և բուսատեսակների, և բավական գրագետ ու լավ ինֆորմացիա է հաղորդում իր լսարանին վերջիններիս մասին:
Հանդիպման օր՝ նոյեմբերի 15, երեքշաբթի
Ժամ՝ 13:00 , տևողությունը 60 րոպե
Վայր՝ ՀԱԹ, Բաբաջանյան 38/1, Արևմտյան դպրոց, Վերնատուն
Հանդիպման կառուցվածք՝
1. առաջին մաս— ծանոթյություն, հարց ու պատասխան
2. երկրորդ մաս— գործնական, Բերտայի հետ մասնակիցները կսովորեն լուսանկարչական հմտությունների որոշ գաղտնիքներ, տարածքը՝ Արևմտյան դպրոցի ներքին և արտաքին բակեր, Ագարակի տարածք
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի կինո-ֆոտո ակումբի սովորողներ, հայրենագետ-հայագետներ, Քոլեջի լուսանկարչության բաժնի ուսանողներ
Դասավանդողներ՝ Արմինե Թոփչյան, Սուսան Ամուջանյան, Լենա Ղազարյան, Սմբատ Պետրոսյան
Հանդիպման համակարգող՝ Սոնա Փափազյան