Սիրելի սեբաստացի համայնք, բարեկամ, գործընկեր
Հունիսի 17-ին, ժամը՝ 11:00, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մաթեմատիկայի դասավանդող Մենուա Հարությունյանի և մաթեմատիկոս ուսանող Արփի Մելիք-Մուշկամբարյանի հարսանյաց ծեսն է: Սիրով հրավիրում ենք մասնակցելու՝ Սեբաստացի փառատոնային ճամբարի եռօրյա մասնակցության հայտով, մեկօրյա այցով՝ որպես սպասված հյուր, ծեսի մասնակից և տարածող։
Հարսանքավորներ՝ կրթահամալիրի դպրոցների, քոլեջի սովորողներ, դասավանդողներ, լրացուցիչ կրթության և փառատոնային ճամբարների մասնակիցներ, հյուրեր:
Ծրագրում՝
10:00՝
- Փեսագովք. Մարմարյա սրահ
- Փնջատուն. Հարսի տուն. Արևելյան դպրոց-պարտեզ
10:30՝ Հարսնառ. Մայր դպրոցից դեպի հարսի տուն
11:00-ից՝ հարսանքավորների ծիսական քայլերթ դեպի Մայր դպրոց
Տոնախմբություն Կրթական պարտեզի հրապարակում։
Հարսանեկան ծեսի նկարագրությունը՝ երգահան, կոմիտասագետ, խազագետ Արթուր Շահնազարյանի:
Կազմակերպիչ՝ կրթահամալիրի «Լիսիցյան» ծեսերի կենտրոն
Նախաապատրաստական փուլ Արևմուտքում
- Հարսանեկան տարոսիկների պարաստում․ պատասխանատու՝ Անուշ Դավթյան
- «Հարսանեկան պարերգերի ուսուցում»․ պատասխանատու՝ Սեդա Թևանյան
-
«Հարսանեկան երգերի, պարերի ուսուցում»․ պատասխանատու Աչեր Բաստաջյան
-
Հարսանեկան բացօթյա ընդհանուր պարապմունք ճամբարում․ պատասխանատու՝ Աչեր Բաստաջյան
- Հարսանեկան շնորհավորական մեդիաբացիկների պատրաստում
- Ծիսական փախլավայի պատրաստություն, հյուրսաիրություն
- Ծիսական հարսանիք 2-5 տարեկանների խմբերում