Մաթեմատիկաների ջոկատն այցելեց Կենտրոնական բանկի թանգարան, որտեղ ծանոթացանք դրամի պատմությանը, ստեղծման ու շահագործման ձևերին։ Սովորողները պատկերացում կազմեցին, թե ինչպես տարբերել կեղծ և իրական դրամները։ Դիտեցինք տեսաֆիլմ, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես են տպվում դրամները։ Դիտեցինք նաև Գնաճի հրեշի մասին կարճամետրաժ ֆիլմ։ Քննարկեցինք նաև դոլարի, ռուբլու և դրամի փոխարժեքները և դրանց տատանումները։ Սովորողները տեղեկացան, որ դրանք յուրաքանչյուր օր կարող են փոփոխվել։
Այցելեցինք նաև Նարեկացի Արվեստի Միություն և դիտեցինք սեբաստացի տաղանդավոր Մարկ Վարդանյանի նկարները։ Այցելեցինք նաև Անգլիական այգի, որտեղ կատարեցինք Կոմիտասյան պարերգեր։ Սովորողները տպավորված ու նոր գիտելիքներով վերադարձան դպրոց։
Ավելին՝ բլոգում։