Օր՝ Հունիսի 5
Վայր՝ Արևմտյան դպրոցի ընթերցասրահ
Ժամ՝ 11։00
Մասնակիցներ՝ 2-րդ և 3-րդ դասարանի սովորողների խումբ, ծնողներ, դասավանդողներ, հյուրեր
Նախագիծ․ հանրակրթական օպերա՝ «Անբան Հուռին»
Թեման՝ Հ․ Թումայնանի համանուն հեքիաթի հիման վրա
Նպատակը՝
- Ուսումնասիրելով հեքիաթը ստեղծել խաղային-ազգային երաժշտական ներկայացում
- Առաջարկել նոր օպերայի տարբերակ, որն ավելի հասանելի և մոտ կլինի սովորողին
- Սովորողներին հնարավորություն տալ ստեղծագործել և մատուցել հեքիթն իրենց պատկերացմամբ և մոտեցմամբ
Ընթացքը՝
- Նախապես ծանոթանալ հեքիաթին սովորողների հետ միասին, վեր հանել հեքիաթի հիմնական մտքերն ու հասկանալ
- Կազմակերպչական աշխատանքներով զբաղվել սովորողների հետ միասին ընթացքը խաղերը, երգերը ընտրել ըստ համապատասխանության
- Տեսարանների հիման վրա կառուցել պարային, երգային, խոսքային հատվածներ, որոնք հենց կամբողջացնեն ազգային օպերայի մտահղացումը
- Համագործակցություն մայրենիի դասավանդողի հետ,տեքստային մասի կազմակերպման և հարմարեցման նպատակով
- Համագործակցություն տեխնոլոգիայի դասավանդողի հետ անհրաժեշտ ատրիբուտները և հանդերձանքը ամբողջացնելու համար
- Նախնական սցենարի հիման վրա սկսել աշխատանքները ենթադրելով ընթացքում հնարավոր փոփոխություններ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի տարրատարիք սովորողներից կազմված խումբ
Ժամկետներ՝ Նախատեսվում է աշխատանքները կազմակերպել 2-3 շաբաթվա ընթացքում՝ մայիս 6-24 ընկած հատվածում
Արդյունք՝
- Սովորողները բերենացի կկարդանան հեքիաթը
- Դուրդ գալով օպերային քարացած կարգավիճակից կենդանություն և խաղարկային բնույթ կհաղորդեն օպերային
- Ազգային երգերը, պարերը, խաղերը կհամակցվեն ազգային հեքիթների հետ և նորովի կմատուցվեն, կուսուցանվեն և հանդիսատեսի համար ավելի տպավորիչ կդառնան
Արդյունքերը կլուսաբանվեն տեսագրության, գրի, պատումների և ֆիլմի տեսքով
Կատարվող երգեր՝
- Զուլո(Հուռի)
- Աղջկեք պար բռնեցեք
- Սաթոյին գովելու համար ենք եկել(Հուռիին գովելու համար ենք եկել)
- Այլի հո
- Թագվորի մեր դուս արի
- Հոպ չըկըչըկ
- Լելե աշե
- Բուրդ բեր գցեմ
- Ճախրակի երգ
- Պար՝ յալի
- Պար վեր վերի