Արևմտյան թևում ճամբարային բարձր տրամադրություն էր: Նախակրթարանը նշում էր Համբարձման ծեսը, տեխնոլոգներն ու բնագետները անվավոր չմուշկներով Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում մարզվում էին, մյուս ճամբարականները լողում, ընթերցում , ծեփում էին… Ահա օրվա տրամադրությունից մի փոքրիկ քրոնիկոն.