Հրաման
29.05.2019թ.

Հիմք ընդունելով ԿԳ նախարարի 2019թ. փետրվարի 22-ի 152-Ա հրամանով
հաստավել է գիտելիքների ստուգման կազմակերպման և անցկացման աշխատակարգը:

  1. Արևմտյան դպրոցի 4-րդ դասարաններում մայրենի լեզվից, մաթեմատիկայից ուսումնական երրորդ շրջանի, տարեկան ուսումնական գործունեության արդյունքներն ամփոփել մայիսի 24-ին՝ մինչև ժամը 18.00.
  2. Պետական ստուգման մասնակից սովորողը հրամանգրվում է, երբ չունի ուսումնառության պայմանագրով որոշված վճարման պարտքեր, ամփոփված է 3-րդ ուսումնական շրջանի գործունեության արդյունքները:
  3. Պետական ստուգման մասնակիցներին հրամանագել մայիսի 30-ին՝ մինչև 18:00:
  4. հաստատել Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանի սովորողների գիտելիքների ստուգման ժամանակացույցը և հանձնաժողովների կազմերը, կազմակերպման կարգը ըստ հավելվածների (հավելված 1, 2,).
  5. մայրենի լեզվից ստուգումը կազմակերպել հունիսի 3-ին, մաթեմատիկայից՝ հունիսի 5-ին, սկիզբը՝ ժամը 10:00.
  6. գրասենյակի ղեկավարին` սովորողներին անհատապես ծանոթացնել հրամանին և կարգին:

Արևեմտյան դպրոցի  ղեկավար՝    Ռիմա Երեմյան

Հավելված  1
2018-2019 ուսումնական տարվա
4-րդ դասարանում գիտելիքների ստուգման հանձնաժողովների կազմը

ԱՌԱՐԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ
ՕՐԸ
ՀՍԿՈՂ ԿԱԶՄԸ ՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Մարզական նորմատիվներ 29.08.2019 Նառա Հարությունյան
Անդրանիկ Մանուչարյան
Անդրանիկ Դարբինյան
Միքայել Ղազարյան
Մայրենի 03.06.2019 Մելինե Սիմոնյան, Աստղիկ Արսենյան ,Մայրանուշ Համբարձումյան Երանուհի Խլղաթյան
Մաթեմատիկա 05.06.2019 Աստղիկ Արսենյան, Լուսինե Պետրոսյան, Տաթև Ավետիսյան Գրետա Բակունց

Արևմտյան դպրոցի  ղեկավար՝     Ռիմա Երեմյան

Հավելված 2
Չորրորդ դասարանցիների տարեվերջյան ստուգատեսը մայրենիից
Իրավական հիմքերը

Հանրակրթության պետական չափորոշչով՝ տարրական կրթության ծրագրի «Հայոց լեզու» ուսումնական բնագավառի նպատակաուղղվածությունը.

մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով սեփական մտքերը, հույզերն արտահայտելու, մարդկանց հետ հաղորդակցվելու, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալու, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալու, հայերենով ստեղծված գրական-գեղարվեստական ստեղծագործություններին հաղորդակից դառնալու, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու նախնական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմանը:

Կրթահամալիրում գործող մայրենի լեզվի ծրագրով որոշված խնդիրները.

· գրավոր ու բանավոր ճիշտ խոսքի և հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակում.

· սովորողի խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի պահպանում ու զորացում.
-մեդիահմտությունների անընդհատ զարգացման միջոցով խոսքի, ստեղծագործական մտահղացումների հրապարակայնացում, հանրայնացում (բլոգի, կայքի, սոցցանցի և վիրտուալ այլ միջոցներով).

· վերլուծական ու նկարագրական հմտությունների, ստեղծագործական, քննադատական մտածողության զարգացում.
– լեզվաբանական գիտելիքների յուրացման և լեզվական նյութի միջոցով՝ սովորողների ընդհանուր կրթական հայացքների շրջանակի ընդարձակում.

· համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն, բառարաններից և տեղեկատու աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում։

Բովանդակությունը
Ստուգատեսն ուղղված կլինի սովորողի հետևյալ կարողությունների և հմտությունների ներկայացմանը.
· բանավոր խոսքի արտահայտման անհրաժեշտ հմտություններ
· գրավոր խոսքի արտահայտման անհրաժեշտ հմտություններ
· ՏՀՏ միջոցների և համացանցի գործածման հմտություններ
· բլոգավարական հմտություններ

1. գրավոր խոսք
Բովանդակությունը.
· ընթերցած նյութի ընկալման ստուգում
· քերականական աշխատանքներ
· ազատ շարադրանք՝ տրված վերնագրով
Աշխատանքը կատարվում է word ձևաչափով, որի մեջ նշվում են.
· անուն-ազգանուն,
· դասարան
. դպրոց
· բլոգի հասցե (հղում),
· էլ. հասցե
Սովորողը աշխատանքը կատարելուց հետո word փաստաթուղթը դարձնում է pdf , տեղադրում է իր բլոգում և ուղարկում է տրված հասցեով:

2. բանավոր խոսք
մայիսի 31-ից հունիսի 4. Բլոգավարության ներկայացում: Սա ընտանեկան նախագիծ է, որը սովորողը կատարում է տանը: Ներկայացնում է իր բլոգը, պատմում իր բլոգավարության մասին, ներկայացնում լավագույն նախագծերը և այլն: Իր երեխայի բլոգային աշխատանքի մասին պատմում է նաև ծնողը:
մայիսի 30-ից հունիսի 7. Օրվա լուսաբանում՝ պատում տեսապատում ձայնագրություն հարցազրույց

Կազմակերպումը
Գրավոր աշխատանք՝ հունիսի 3
Ստուգատեսն ընթանում է ճամբարային աշխատակարգով՝ իր մեջ ներառելով վերը նշված գործունեությունները:
Սովորողը ստուգատեսին գալիս է իր համակարգչով, տեսանկարելու, ֆոտոնկարելու, ձայնագրելու համար նախատեսված գործիքներով:
Սովորողն իր բլոգում բացում է մայրենիի ստուգատեսի էջ, որտեղ տեղադրվում են ստուգատեսային բոլոր նյութերը:

Չրրորդ դասարանցիների տարեվերջյան ստուգատեսը մաթեմատիկայից

Ստուգատեսը հարթակ է, որտեղ սովորողը դրսևորում է չորս տարվա ընթացքում ձեռք բերած կարողությունները մաթեմատիկայից: Ստուգատեսը իրականացվում է տարբեր բաժիննեում: Սովորողը ստուգատեսի գալիս է իր համակարգչով: Սովորողի բլոգում ներբեռնված է լինում ստուգատեսի ֆայլը:

Առաջին կանգառ՝ երկարության չափումներ, պարագծի հաշվում: Սովորողը մոտենում սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնց կողմերը հատվածներ են: Սովորողը գրանցում է, թե երբ է մոտեցել սեղանին, միացնում է վարյկենաչափը, պատահականորեն ընտրում է մի պատկեր և սկսում է կատարել չափումները: Իր ֆայլում գծում է ընտրած պատկերը, չափում և գրանցում է բոլոր կողմերի երկարաությունները և հաշվում ու գրանցում է պարագիծը: Հաջորդ պատկերը շրջանագծի կամ էլիպսի երկարության չափումն է: Սովորողը ձև է մտածում, չափում և գրանցում չափման արդյունքը: Ֆայլում գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց:

Երկրորդ կանգառ՝ չափումներ, մակերսի հաշվում: Սովորողը մոտենում է սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնք տարբեր ուղղանկյունների համադրումներ են: Նորից ֆայլում նշում է առաջադրանքը կատարելու սկիզբը, պատահականորեն ընտրում է պատկերը, կատարում է չափումներ և հաշվում ընտրած պատկերի մակերեսը: Ֆայլում գծում է պատկերը, գրանցում կատարված չափումները և հաշվարկները: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը, և երբ ավարտեց:

Երրորդ կանգառ՝ կշռում: Սովորողը մոտենում է սեղանին, գրանցում է առաջադրանքը սկսելու ժամանակը, միացնում է վայրկենաչափը: Կանգնում է կշեռքին և գրանցում իր զանգվածը: Հետո շալակում է դրված ուսապարկը և կշռվում ուսապարկով: Գրանցում է արդյունքը: Երկու կշռումների արդյունքներով որոշում և գրանցում է ուսապարկի զանգվածը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց:

Չորրորդ կանգառ՝ հեծանիվ: Մոտենում է սեղանին: Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Նստում է հեծանիվը, օգնականը միացնում է վայրկենաչափը: Հեծանիվւ քշում է մետ 30-40 մետր՝ գնալ, վերադառնալ : Օգնականը գրանցում է ժամանակը:Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով: Այս ամենը ֆայլում գրանցելուց հետո համարվում է իր բաժին ստուգատեսը ավարտած: Ֆայլը պահպանում է իր բլոգում:
Գրավոր աշխատանքը՝ հունիսի 5-ին
Մաթեմատիկայից գրավոր ստուգումը կազմակերպվում է նախօրոք կազմված թեստերի միջոցով: Թեստերի չորս տարբերակ տեղադրվում են մաթեմատիկայի ուսումնական կենտրոնի ղեկավարի google drive-ում՝ google drive forms տեսքով (ինչպես մաթեմատիկայի ֆլեշմոբի առաջադրանքները): Ստուգմանը սովորողները գալիս են իրենց անհատական համակարգիչներով (լրիվ լիցքավորած): Սովորողների ներկայությամբ կատարվում է վիճակահանություն և որոշվում է տարբերակը: Որոշված ժամին այդ տարբերակը տեղադրվում է դպրոցի կայքում: Սովորողները բացում են առաջադրանքը և համապատասխան տեղում լրացնում անհրաժեշտ պատասխանները: Առաջադրանքը վերջացնելուց և ստուգելուց հետո, կամ հատկացված ժամանակը լրանալուց հետո սովորողը սեղմում է ներքևի կոճակը:

Դպրոցը ապահովում է պահուստային համակարգիչներ: Անհրաժեշտության դեպքում սովորողին ցուցաբերվում է տեխնիկական օգնություն:Ստուգումների կազմակերպման ձևը նախօրոք ներկայացվում է սովորողներին, ծնողներին, տեղադրվում՝ դպրոցի կայքում:
Ստուգման ընթացքը տեսագրվում է, ինչպես նաև տրվում է ուղիղ եթերով:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։