Այսօր ամառային ճամբարի առաջին օրն էր: Արևմտյան դպրոցում խանդավառությունն էր տիրում: Ինչու՞: Որովհետև սովորողները բաժանվել էին ջոկատների և յուրաքանչյուր ջոկատ իրականացնում էի իր նախագիծը:
Առաջին ջոկատը բացօթյա ընթերցանություն էր իրականացնում: Պառկել էին բնության գրկում և ընթերցում էին իրենց սիրելի հեքիաթները:
Երկրորդ ջոկատը նախապատրաստվում էր առաջիկա ճամփորդությանը: Սովորում էին ճամփորդության համար նախատեսված երթուղին գծել, քարտեզով ուսումնասիրում էին ճամփորդության վայրը:
Քանի որ շուտով կրթահամալիրում հարսանեկան ծես է լինելու, երկրորդ ջոկատի սովորողները միասին համացանցում փնտրեցին և գտան հայկական հարսանիքների մոռացված ավանդույթների և ծեսերի մասին պատմող նյութերը, միասին քննարկեցին ավանդույթներն ու ծեսերը և եկան այն եզրակացության, որ դրանց անհապաղ պետք է շունչ տանք և կրկին իրականացնենք:
Երրորդ ջոկատն այսօր ագարակում էր: Նրանք խնամում էին ագարակի սիրելի կենդանիներին:
Հայրենագետների ջոկատն էլ այսօր կարգի բերեց արևմտյան լողափը, մաքրեց տարածքը, հարթեցրեց խճաքարերը:
Ամառային ճամբարի մեկնարկը հաջողությամբ տրված է: Մեզ ուրախ ճամբարային օրեր:
Ամբողջական նյութը տե՛ս Ծաղիկ Գասպարյանի բլոգում: