Արտակ Ռշտունու համակարգմամբ, ագարակում ակտիվ խաղողատունկ է ընթանում: Այդ կարևոր գործից անմասն մնալ չէին կարող նաև արևմուտքի այգեգործները: Բնագիտության և տեխնոլոգիայի բացօթյա պարապմունքները մի քանի օր անցկացրեցինք հենց այս տարբերակով: Մասնակցեցինք որթատունկին, օգնեցինք ընկեր Արտակին, ինչպես նաև շատ կարևոր մանրամասներ լսեցինք խաղողի ճիշտ մշակման, էնդեմիկ տեսակների ու շատ այլ յուրահատկությունների մասին:
Քարափ-բարձունքում 1987 թվականին տնկված խաղողի վազ կար, որը երկար ժամանակ չէր խնամվել, էտվել: Արտակ Ռշտունու օգնությամբ ու խորհուրդներով սկսեցինք խնամել խաղողի հնամյա վազը: Առավել մանրամասն տեսանյությում: