Մայիսի 15-ը` մայիսյան հավաքի երրորդ օրն է, որը պակաս հետաքրքիր ու հագեցած չէր նախորդների համեմատ: Օրվա մարզական առավոտից հետո, ռոբոտիքսի ընտրությամբ պարապմունքներին հաճախող սովորողների մի խմբի հետ մարմարյա սրահում մասնակցեցինք Ռոբոտների ցուցադրությանը: Հետաքրքիր և գրավիչ էր բաց պարապմունքը:
Արևմտյան դպրոցի սովորողները, մի քանի օր շարունակ, ծրագրավորման կոդեր էին հավաքել, լեգոներից վիշապ կառուցել, որին պետք է համակարգչային տեխնիկայով հրահանգեին գույները ճանաչել, պտտվել խաչմերուկներից և այլն: Սովորողները հաճույքով են գալիս ռոբոտիքսի պարապմունքներին:
Օրվա երկրորդ կեսին հասցրեցինք մասնակցել երկու քննարկում -հանդիպումների՝ Դասարան TV-ի հավաքից հավաք հանդիպումն էր, իր արդեն շրջանավարտ հաղորդավարներից և ընկեր Գրետան ու ընկերները, ներկայացրեցին մաթեմատիկան իրական կյանքում: