«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունիսի 1-ից սկսում են գործել երևանյան Ճամբար-ամառային դպրոցները՝ 10-օրյա հերթափոխներով: Ճամբարում համատեղվում են գրավիչ ուսուցումն ու բազմաբնույթ հանգիստը, աշխատակարգում՝ լող, պար, երաժշտություն, կարաոկե, կերպարվեստ, ընթերցանություն, շախմատ, բնագիտություն, թվային տեխնիկական միջոցներ, ուրախ օտար լեզու, թատրոն, առողջ սնունդ, ուսումնական նախագծեր, հայրենագիտական ճամփորդություններ, ստուգատեսներ… Ուսումնական ճամբարները բաց են 5-15 տարեկանների համար, ովքեր ամառն անցկացնում են Երևանում։ Հնգօրյա ուղեգրի արժեքը՝ 10.000 դրամ:

Ամառային դպրոցների հասցեներ

Ամառային դպրոցի առաջին հերթափոխը՝ հունիսի 10-14,  կհամակարգի Աստղիկ Արսենյանը:
Մանրամասները ՝ բլոգում:

Ամառային դպրոցի երկրորդ հերթափոխը ՝ հունիսի 17-21, կհամակարգի Երանուհի Խլղաթյանը:
Մանրամասները՝ բլոգում:

Ամառային դպրոցի երրորդ հերթափոխը ` հունիսի 24-28, կհամակարգի Դիանա Ղազարյանը։

Մանրամասները` բլոգում։

Ամառային դպրոցի չորրորդ հերթափոխը` հուլիսի 2-4, կհամակարգի Արմինե Գոգինյանը։

Մանրամասները ` բլոգում։

By admin

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։