Ապրիլի 26-ն է, կրթահամալիրյան կրթական ծրագրի մշակման, իրականացման, տարածման ցանցային կազմակերպման բաց հավաքի առաջին օրը։ Արևմտյան դպրոցը բազմամարդ է։ Հյուրեր ունենք՝ Շիրակի մարզից, Գյումրիի թիվ 15 դպրոցից, Արմավիրի մարզի Ակնալճի դպրոցից, Վանաձորից։ Բոլորը մեծ ուրախությամբ ու նոր համագործակության ակնկալիքով են եկել։ Շատերը կրթահամալիրին լավ ծանոթ են՝ մի քանի անգամ տարբեր ուսուցչական խմբերով մասնակցել են կրթահամալիրյան վերապատրաստումներին։ Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո, Ռիմա Երեմյանի հետ խումբը շրջեց կրթական պարտեզի տարածքով՝ ծանոթանալով ուսուցման բաց և առանց սահմանների միջավայրին։ Շատերի համար ամենատպավորիչ հատվածը ուսումնական ջերմոցի տարածքն էր։ Ագարակը, որպես ուսումնական կենտրոնի մոդել, հիացական խոսքերի արժանացավ։ Ընդհանուր պարապմունքի, ազգային երգ ու պարերգի՝ կրթական ծրագրում ներառումը, արդեն շատերի մոտ նոր գաղափարների ու փոփոխություններ մտածելու առիթ տվեց։ Սովորողները հարցազրույց վերցրեցին մասնակիցներից, շոտով կհրապարակենք։