Երեքշաբթին խնոցի հարելու և հիմար – իմաստունի վիճակը քաշելու օրն է: Կանայք առավոտից երեկո խնոցի են հարում: Այդ օրն այնքան խնոցի է հարվում, որքան չի հարվում Մեծ պասի անցած բոլոր օրերին: Պատրաստված կարագի մի մասը, անալի թողնելով, պահել են կճուճներում, որ հինգշաբթի օրը օրհնել տան, այլապես կովերը կաթից կկտրվեն:Մեր կրտսեր սեբաստացիներն այսօր գնացին ագարակ և մասնակից դարձան խնոցի հարելու ավանդույթին։ Փոքրիկների ոգևորությանը սահման չկար, նրանց հարցերը չէին դադարում։ Մեծ ուրախությամբ նրանցից յուրաքանչյուրը մոտենում էր խնոցուն և եռանդով հարում։