Ապրիլյան նորամուտների մեկնարկը տվեցինք նախագծային շաբաթով: Պետք է հասցնենք երկրագործի-ծառզարդարի օրն արդեն ունենալ՝ նոր մաքուր հարթակ քարափ-բարձունքում և իհարկե մարզական-ֆուտբոլային դաշտ Արևմտյան դպրոցում: Սովորողների հետ, փոքր խմբերով, ամեն օր՝ հատված-հատված պատրաստվում ենք աշխատել, հուսանք՝ վերջնարդյունքում բոլորին դուր կգա:
Չմոռանանք նշել, որ այսօր վերջապես իր մասին իմաց տվեց քարափի նոր հարթակի տերը՝ տիկին Հռիփսիմեն: Պայմանավորվեցինք, որ վաղը ինքն ու ամուսինը կմիանան մեր աշխատանքային խմբին: Հուսանք, այս անգամ հարևանների կողմից ոչ է կհալածվենք, ինչպես վերջին մի քանի դեպքերը, այլ ճիշտ հակառակը՝ կգան ու կօգնեն: