Ժամեր առաջ մեկնարկեց «Լույսի մոլորակ. մոր եւ մանկան էքսպո-կոնֆերանս»-ը: Արևմտյան դպրոցի պատվիրակության կազմում մի խումբ սովորողներ և դասավանդողներ էին: Շրջեցինք էքսպոյի եռահարկ տարածքով, լուսանկարեցինք, խոսեցինք, երգեցինք, ծանոթացանք և, իհարկե ունենք մեզ համար հետաքրքիր բացահայտումներ:
Կոնֆերանսն ուղղված էր բոլոր ներկա և ապագա մայրիկներին, մոր և մանկան հիմնախնդիրներով զբաղվող հաստատություններին, բոլոր նրանց, ովքեր մտահոգ են հասարակության կայուն զարգացմամբ և ապագա սերունդների բարեկեցությամբ:
Տաղավարները բազմաթիվ էին, մարդիկ շատ: Մեզ հատկապես հետաքրքրեց Հայաստանում Ամերիկյան համալսարանի տաղավարը, որտեղ և մասնակցեցինք անգլերենով հետաքրքիր փորձ-խաղի, որի ընթացքում մասնակիցները ողջ փորձը ներկայացնում էին անգլերեն: Ուղիղ եթերով լուսաբանեցինք էքսպոյի այդ հատվածը, այնուհետ մեր տաղավարի մոտ անտարբեր չթողեցինք անցնող ոչ մեկի:
Էքսպոն հրաշալի հարթակ է, ինչպես նորահայտ, այնպես էլ արդեն բազում տարիների փորձ ունեցող տարբեր ոլորտներում աշխատող կազմակերպությունների համար:
Իսկ ավարտին, հոսեց երգը մեր անվերջ…. դիտեք՝ այստեղ: