Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր տեղափոխվելու ցանկություն ունեցող 1-5-րդ դասարանի սովորողներին, հրավիրում ենք գարնանային Մուտքի ճամբարի:
Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը՝ 1-5-րդ դասարանի սովորողը, մասնակցում է 5-օրյա ճամբարին՝ ծանոթանում է հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանում, պատրաստվում է ուսումնառությանը։
Մասնակցության համար հարկ է լրացնել էլեկտրոնային հայտը: Հայտերի լրացման վերջնաժամկետը մարտի 25-ն է :
Ճամբարի բովանդակությունը
- սովորողի ընտրությամբ՝ մասնակցություն իրականացվող ճամբարային նախագծերին
- մեդիահմտություններ. Բլոգավարություն
- Ազգային ծեսերի, խաղերի, պարերի, երգերի ուսուցում
- մարզական գործունեություն
- ընթերցում
- ճամփորդություն
- նախագծեր ուսումնական ագարակում
- պարտիզապուրակային գործունեություն
Մեր հասցեն՝ ՀԱԹ, Ա. Բաբաջանյան 38/1, հեռ. 74 21 72 , 094 43 28 70, էլ. փոստ՝ [email protected], [email protected] :
Ճամբարի ղեկավար՝ Սոնա Փափազյան