Արևմտյան դպրոցի մյուս հրաշալիքի մասին է պատմելու տեսանյութը: Քարափ-բարձունքը, արդեն որերորդ տարին է, որ Արևմտյան դպրոցի սովորող-դասավանդողների ուշադրության ու հոգատար խնամքի ներքո է: Հերթապահ խմբերով, բնագիտության պարապմունքների ժամանակ՝ Շուշան Ալեքսանյանի համակարգմամբ աշխատում ենք արևմտյան կողմի 7 հրաշալիքներից 2-րդի բարեկարգման ուղղությամբ: Իրականում, հարցը այսքան լուրջ չէր լինի, օրհասական ու ծայրը չերևացող, եթե Բաբաջանյան 38 շենքի բնակիչներից յուրաքանչյուրը սկսեր իր շրջապատը այքան սիրել ու խնամել, որքան սեբաստացի սովորողն ու ուսուցիչը:
Վերջերս մի ցավալի դեպքի հանդիպեցինք, երբ ոչ միայն չօգնեց բնակիչը մեզ, այլ գլխներիս սկսեց ճառ կարդալ, որ ինչու՞ ենք այդ ամենն անում, իզուր է, դրա իրավունքը չունեք: Ծիծաղելի է չէ՞ հնչում՝ մարդիկ չեն թողնում իրենց թափածը հավաքել, սեփական բակը բարեկարգել, մաքրել իրենց կողմից ստեղծված աղբանոցը: Հետաքրքիրն ենք մենք՝ հայերս… :
Տեսանյութում սովորողները կիսվել են իրենց մտահոգություններով և այն դժվարություններով, որոնք հաղթահարում ենք մեր կողքին ապրող անտարբեր հարևանների պատճառով: