Ուսումնական ճամբարին զուգահեռ, իր ընթացքի մեջ է «Մուտքի ճամբարը»: Ունենք մեկ նոր ճամբարական՝ Շուշաննան Կարապետյան, ով սովորում է 4-րդ դասարանում: Սա իր ճամբարային առաջին օրն էր, բայց Շուշաննան շատ աշխույժ և իսկական սեբաստացիական հոտառությամբ աղջիկ լինելով՝ շատ արագ ըմբռնեց, ներառվեց ճամբարային գործունեության մեջ, ընկերացավ, արդեն մեյլ ու բլոգ ունի, և միանգամից էլ կարողացավ օգտագործել իր մեյլն ու բլոգը: «Սովորեցնող սովորող» շուրջտարյա նախագծով, Շուշաննայի ընկերները շատ արագ օգնեցին, որ նա որևէ կերպ նոր միջավայրում իրեն օտար չզգա: Ահա և իր առաջին անդրանիկ պատումը այսօրվա մասին:
Նյութը՝ Շուշաննայի բլոգում: