Տիկնիկները մեծ դեր են կատարել տարբեր ժողովուրդների կյանքում: Դրանց անգամ
կերակրում էին` կարծելով, թե ննջեցյալների հոգիները վերաբնակվում են վերջիններիս
մեջ: Այդպիսի տիկնիկներ են ունեցել ռուսները, չինացիները, եգիպտացիները, չուկչաները, ալթայացիները: Հնագույն հավատալիքների համաձայն` տիկնիկները` իբրև մայրական տոհմի հրաշագործ ոգիներ, նորահարսին օգնում էին ամուսնու տանը` օտար տարածքում հատկապես ծննդաբերության ժամանակ: Վերոնշյալ տիկնիկները որբ աղջիկներին նույնպես առնում էին իրենց հովանավորության տակ` պաշտպանելով խորթ մայրերի հալածանքներից: Հայոց մեջ ծիսական տիկնիկները` խրծիկները, լայն կիրառության շնորհիվ ունեցել են
տարբեր անուններ` Ասիլ-Բասիլ, Վասիլ, Ակլատիզ, Խլվլիկ, Խրտվիլակ, Նուրին, Ճոլի,
Գոդի, Վիճկի Արուս, Խուչկուրուրու, Ուրբաթեկին, Պուրպատիկին, Բորբատիկին և այլն…
Շարունակությունն ու տեսանյութը՝ բլոգում: