Այս տարվա ձմեռը, կարծես անցած տարվա փոխարեն էլ մեզ ձյան վայելումը պարգևեց: Անցած տարվա անձյուն ձմեռվա վատագույն կողմերից մեկը «Ձմեռային մարզական խաղերի» ՝ սահնակ-դահուկ «երկխոսության» բացակայությունն էր, որը այնքան լավ ու հագեցած է կազմակերպվում Ջրվեժ անտառապարկում:
2019-ին բախտներս բերեց։ Հունվարյան առատ ձյունը` Ջրվեժը ձյան ճերմակ ու հաստ սավանի տակ էր առել: Սահքին հարմար տարածքներ մեզ նվիրելով՝ սիրտներս շահելու լավագույն ձևն ընտրել, նախորդ տարվա բացթողումի համար: Ձմեռային մարզական խաղերի մեկնարկը շատ սպասված պահ է: Արևմտյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներից կազմված ճամբարային ջոկատներով, ընկեր Միքայելի ուղեկցությամբ, գրոհեցինք անտառապարկ՝ մեզ աջ ու ձախ ձների մեջ անարգել գցելով: Ճամբարականները, առանց վարանելու, թավալվեցին ձեռք չկպած սպիտակ ծովի մեջ:
Ջոկատներին ընկեր Միքայելը մանրամասն բացատրեց սահնակով և դահուկով սահելու հմտությունները, միմյանց օգնելու ու ընկերովի սահքի հավեսը վայելելու հնարավորությունը:
Ձյան անհամար գնդեր թռան օդ ու իջան, անտառապարկը լցվեց շուրջ 60 սովորողի իրական ժպիտներով ու կչկչան ձայներով:
Օրը ջերմ էր՝ հագեցած բարձր տրամադրությամբ: Վերադարձել ենք օրվա լիարժեք ապրումով:
Դիտեք ֆիլմը՝