Նախապատմություն: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևմտյան դպրոցի սովորող Վահագն Սերոբյանը այցելել էր ՄԻՊ-գրասենյակ, հանդիպել պարոն Թաթոյանի հետ: Վերջինս նրան նվիրել էր գրքեր, որոնց թվում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հատուկ երեխաների համար մատչելի կերպով մատուցված գիրքն է: Գրքում նկարազարդ պատմությունների տեսքով բացատրված է երեխաների իրավունքները: Վահագնը տպավորված էր հանդիպումից, խոսեցինք, քննարկեցինք ու միտք հղացավ փոքրիկ թողարկումների շարք պատրաստել, որոնք կդառնան ուղեցույց-տեղեկատվական հոլովակներ բոլոր երեխաների և մեծիկների համար:
Նախագծի համաձայն, արդեն ունենք առաջին թողարկումը: