Դեկտեմբերի  24-28

Հարգելի սովորող, ծնող, դեկտեմբերի 24-28-ը հանրակրթական դպրոցներում սկսվում են ձմեռային արձակուրդները: Կրթահամալիրի դպրոցները աշխատելու են որպես լրացուցիչ կրթության ճամբարներ: Ճամբարային գործունեությանը կարող են մասնակցել և՛ կրթահամալիրի սովորողները, և՛ հանրապետության հանրակրթական դպրոցներում, և՛ հանրապետությունում տարբեր պատճառներով գտնվող 6-10 տարեկանները: Ճամբարին մասնակցելու համար կարող եք դիմել մինչև դեկտեմբերի 22-ը: Կրթահամալիրում սովորողների համար ուղեգրի մեկ օրվա արժեքը 2000 դրամ է, իսկ մյուսների համար՝ 2500 դրամ(երկանգամյա սնունդ,09:00-16:00 ճամբարային գործունեություն):
Բովանդակություն
Ծիսական խոհանոց
Ուսումնահայրենագիտական ճամփորդություններ
«Երևան 2800» նախագիծ
Մարզական մրցաշարեր, լող, հեծանիվ, վազք, երաժշտություն, շախմատ
Մեդիակրթություն
Ամանորի ու Սուրբ Ծննդյան երգարան
Ծիսական տեխնոլոգիա

Աշխատակարգ
09:00-09:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք- տողան
09:20-11:00 ճամբարային գործունեություն
11:00-11:30  ընդմիջում. Նախաճաշ
11:30-13:30 մրցաշարեր, պարտիզապուրակային գործ
13:30-14:30 Ճաշի ընդմիջում
14:30-16:00 Նախագծեր

Մեզ կարող եք գրել կամ զանգել  010.74.21.72, 094.43.28.70

Ճամբարի ղեկավար՝ Դիանա Ղազարյան

By admin

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։