Աշնանային արձակուրդից հետո 3.1 դասարանի սովորողներ Դավիթ Եսայանն ու Սամվել Մխիթարյանը բարի լուրով եկան: Նրանք երկուսն էլ մեկնել էին մաթեմատիկական մրցույթի: Եսայան Դավիթը <<ԱԲԱԿ>>մենթալ թվաբանության կենտրոնի կազմակերպած մրցույթին մասնակցեց Սոչիում և տարեկիցների մեջ զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը: Իսկ Սամվելը <<Աբակուս>> մենթալ թվաբանության կենտրոնի սաների հետ մեկնեց Մոսկվա և թիմային մեծ հաղթանակ տարան: Կեցցե՛ք…
Շնորհավորում ենք, տղանե՛ր ու մաղթում նոր հաղթանակներ, մեր չեմպիոններ: