Այսօր մեկնարկեց «Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն» ամենամյա նախագիծը, որը սեբաստացիական ամենից սպասված ու սիրված նախագծերից մեկն է։ Նախագծի շրջանակում Արևմուտքի սովորողները, ծնողները սկսել են պատմել, թե ինչպե՞ս եղավ, որ ընտրեցին հենց մեր կրթահամալիրը, ոչ թե՝ այլ, արդյո՞ք արդարացված են իրենց սպասելիքները, ի՞նչն է իրենց ամենից շատ դուր գալիս կրթահամալիրում․ ինչո՞ւ, ո՞րն է կրթահամալիրյան իրենց սիրելի նախագիծը, ծեսը և այլն։
Ներկայանում է 5-րդ դասարանի սովորող Գրիգոր Հարությունյանը։