Գրական ակումբն իր հերթական գրական-հայրենագիտական-արտագնա ճամփորդության պատրաստությամբ էր զբասված քաղաքի գողտրիկ եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Երրորդության ընդարձակ բակում։ Ակումբի անիվներն այս անգամ տարան սևակյան ոգով-շնչով, բառ ու բանով ողողված, ապրող ու ապրեցնող Չանախչի։ Վայր, ուր «հորդո՜ւմ» էր աշունը, կատարյալ ու անխախտ էր բնությունը, վայր, որն հայրենի եզերքի, հայրենի չքնա՜ղ բնության անկրկնելի պատառիկ էր։
Հիացած ու տպավորված եմ ճամփորդությամբ․ ճամփորդություն, որն ստիպում էր լռել ու ապրել սևակյան «երփներա՜նգ» աշխարհը։