Արևմուտքի 5-1 և 5-2 դասարանների սովորողները «Երևան 2800» նախագծի շրջանակում այցելեցին Ժողովրդական արվեստի թանգարան։ Արվեստի կենտրոնը սովորողներին հնարավորություն ընձեռեց պատկերացում կազմել հայկական ժողովրդական արվեստի զարգացման տարբեր փուլերի մասին։ Կենտրոնում ցուցադրված էին փայտի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման (այդ թվում՝ արծաթագործության), ասեղնագործության, քարարվեստի, խեցեգործության նմուշներ, մանրաքանդակներ, գորգեր, կարպետներ, գեղանկարչական աշխատանքներ, որոնք ստեղծվել են Երևանում ապրող-գործող արվեստագետների շնորհիվ։
Ճամփորդության մասին պատմող տեսաֆիլմը՝ այստեղ։