Հոկտեմբերի 22-26-ը ըստ օրացույցի նախագծային շաբաթ էր, որի ժամանակ յուրաքանչյուր դասավանդող իր նախագծերն էր իրականացնում սովորողների հետ: Շաբաթը հագեցած էր, բազմաբովանդակ , հյուրընկալ: Նախագծերը տարբեր էին, լավաշթխիկ, թթուդրիկ, գինու պատրաստում, ճամփորդություններ, պարտիզապուրակային գործունեություններ, տարածքի խնամք, հուշանվերների պատրաստում, մարզական խաղեր,գինու պիտակների ստեղծում , թղթի թափոնի հավաքում , Երևան 2800 և այլն:
Բացի նախագծեր իրականացնելուց, մի կարևոր ձեռք բերում ունեցանք, դա այն համերաշխությունն ու միասնականությունն էր , որ ամբողջ դպրոցով տիրում էր՝սովորող, դասավանդող, ծնող, բոլորն էլ միասին խաղաղ, միմյանց օգնելով, ապրեցին մեկ շաբաթ միասին, մի մեծ , համերաշխ ընտանիքի պես: Սովոողները, նոր հմտություններ սովորեցին՝ գինի պատրաստել, թթու դնել, լավաշ թխել՝ այս ամենին զուգահեռ , սովորեցին գինու, հաց թխելու մասին երգեր: Ամբողջ շաբաթ դասարան TV-ին լուսաբանեց ողջ ընթացքը: Դասարան TV #2, Դասարան TV #1
Նախագծային շաբաթվա ծրագրերը ըստ օրերի
Դասավանդողներ
Երկարացված օրվա կազմակերպիչներ
Աստղիկ Արսենյան
Դաստիարակներ