Սեպտեմբերի 28…
Հրաշալի օր ունեցանք: Ճամփորդության էինք: Արևմտյան դպրոցի 2-րդ դասարանցինեը բարձունք էին հաղթահարում. բարձրացանք Լուսագյուղի Թուխ մանուկ վանքը, որը տեղացիները անվանում են Վերի վանք, քանի որ վերևում է գտնվում:
2-րդ դասարանի սովորողները մինչև բարձունք հաղթահարելը այցելեցին Լուսագյուղի միջնակարգ դպրոց: Այնքան պարզ ու լուսավոր դպրոց էր: Երեխաները նոր ընկերներ ձեռք բերեցին, միասին երգեցին, պարեցին ու ոգևորված ճանապարհ ընկան դեպի Թուխ մանուկ:
Սեբաստացիները հեշտությամբ հաղթահարեցին բարձունքը՝ առանց տրտնջալու, առանց հուսահատվելու: